211652_close_icon
views-count1417 դիտում article-date 16:22 26-02-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 25-ին, ժամը 10.20-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներից մեկը շրջվել է. 21-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ Երևանի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտ ընկել է: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է փետրվարի 25-ին, ժամը 13.00-ին, Շիրազի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 17.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին կողաշրջվել է. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ-Դաշտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապահի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի և «ԿրԱԶ-250» բեռնատար ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 26-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապահի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Փետրվարի 25-ին, ժամը 20.40-ին, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը և 31-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանւց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր