211652_close_icon
views-count59734 դիտում article-date 11:02 26-02-2019

«Կասկադյորական» ավտովթար Արմավիրի մարզում. 43-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է ապառաժ քարեր տեղափոխող КрАЗ-ի մեջ. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արտավազդ Ալեքսանյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 VN 661 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է իր առջևով ընթացող Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 52-ամյա Անդրանիկ Մանուկանի վարած КрАЗ 250 մակնիշի 35 ԼT համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Volkswagen-ը ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ КрАЗ-ը բարձված է եղել ապառաժ քարերով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Էջմիածնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրասվում։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր