1273 դիտում
09:11 26-02-2019
Իշխանությունների անտեսանելի խնդիրը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքական դիսկուրսի բացակայությունն է։ Առաջին հայացքից թվում է՝ բոլորը խոսում են ամեն ինչի մասին, խոսում են ամենուր ու ամեն օր։ Դա իսկապես այդպես է։
Ասվածի ամենավառ վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման վերջում։ Ծրագրի առնչությամբ հնչած տասնյակ քննադատություններին, այդ թվում՝ փաստարկված ու հիմնավոր քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, սարկազմով ու ատելությամբ։ Նրա ելույթը վկայեց, որ այդ մի քանի օրերի քննարկումն անիմաստ էր, որովհետև այդ քննարկման ընթացքում հնչած որևէ քննադատություն, միտք կամ գաղափար չընդունվեց իշխանության կողմից։
Ժողովրդավարությունը կենսունակ ու արդյունավետ է այնքանով, որքանով գործում են ժողովրդավարական համակարգի հիմնական բաղադրիչները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հաշվի են առնվում որոշումների կայացման գործընթացում։ Հայաստանում պատկերն այլ է. դե ֆակտո կան հակակշիռների բոլոր համակարգերը՝ խորհրդարան, մամուլ, քաղաքացիական հասարակություն, սակայն դրանցից ոչ մեկը որևէ ազդեցություն չունի որոշումների կայացման պրոցեսում։
Այս իրավիճակի շարունակությունն է՛լ ավելի է խորացնելու իշխանության ու հասարակության բևեռացումը՝ իր հերթին՝ մեծացնելով ավտորիտարիզմի չափաբաժինն իշխանության համակարգում, որտեղ փաստացի ամեն ինչ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա։
Իսկ անձնակենտրոն համակարգերն այնքան ուժեղ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Իրականության մեջ որոշումների կայացման ապակենտրոնացումը, գործողության մեջ իրական ժողովրդավարության հաստատումը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այլապես մոնոլիտ դարձող նրա իշխանությունը կարող է փլուզվել այնքան հեշտորեն, որքան հեշտորեն ձեռք է բերվել նախորդ տարվա ապրիլին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2789 դիտում
09:01 02-03-2019
Անտեսանելի զարգացումներ են ընթանում Արցախի հարցում. «168 ժամ»
1379 դիտում
11:32 09-10-2014
ՕԵԿ-ը չի ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ` ընդդիմադիրների կողմից. 168 ժամ
Այս բաժնից
448 դիտում
08:26 07-05-2024
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. «Ժողովուրդ»
550 դիտում
08:14 07-05-2024
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
523 դիտում
08:04 07-05-2024
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»