211652_close_icon
views-count2462 դիտում article-date 15:06 25-02-2019

ԱԺ պատվիրակությունը Վրաստանում ծանոթացել է արդարադատության համակարգի բարեփոխումների փորձին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Վրաստանում ուսումնասիրել են արդարադատության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սոս Ավետիսյանը, Գայանե Աբրահամյանը, Թագուհի Ղազարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և «Քաղաքացու որոշումը» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը փետրվարի 15-17-ը Թբիլիսիում մասնակցել են արդարադատության համակարգի բարեփոխումների ողջ ընթացքը ներկայացնող աշխատաժողովին: «Աշխատաժողովի ընթացքում ծանոթացել ենք 1990-ականներից ի վեր Վրաստանի արդարադատության համակարգի հնարավոր բոլոր ոլորտներում առկա բարեփոխումների ողջ գործընթացին: Կարևոր էր դիտարկել հենց Վրաստանի փորձը, որովհետև մենք շատ համադրելի երկրներ ենք, իսկ նրանք այս ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել»,- ասաց պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Հայ օրենսդիրներն աշխատաժողովի ընթացքում հնարավորություն ունեցան դիտարկել նաև տեղի ունեցած բարեփոխումները Հայաստանում կիրառելու հնարավորությունները: «Շատ բաներ հնարավորություն ունեցանք տեսնելու, հասկանալու և հետագայում դրանք տեղայնացնելու: Շատ կարևոր էր տեսնել նաև սխալները, որպեսզի հետո մենք խուսափենք այդ խնդիրները կրկնելուց»,- նշեց Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր