211652_close_icon
views-count10618 դիտում article-date 21:09 24-02-2019

Անգլիա. «Արսենալը» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»: Ունաի Էմերիի թիմը բոլոր հարցերը լուծեց 1-ին խաղակեսում, երբ նախ 7-րդ րոպեին Ալեքսանդր Լյակազեթը բացեց խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց այն: Դրանից հետո «Արսենալը» գործում էր ըստ հաշվի՝ հանգիստ և հաշվենկատ, ու հեշտությամբ պահպանեց հաղթական հաշիվը: Զուգահեռ խաղում, որը կենտրոնականն էր տուրում, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Լիվերպուլի» հետ: Դա արդյունքում «Արսենալը» 53 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, 1 միովորով ետ թողնելով մանկունյանցիներին: 50 միավոր և 1 խաղ պակաս ունի «Չելսին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր