Դանի Ալվեսի տունը թալանել են, մինչ նա խաղում էր «Մոնպելյեյի» հետ
Փետրվարի 22-ին գիշերը թալանել են ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսի տունը:
Այդ ընթացքում 35-ամյա բրազիլացին խաղում էր Ֆրանսիայի առաջնության հերթական խաղում՝ ընդդեմ «Մոնպելյեյի» (5:1):
Կողոպտիչները թափանցել են տուն և այնտեղից տարել թանկարժեք ժամացույց: Վնասի ընդհանուր չափը չի նշվում:
Ալվեսը ՊՍԺ-ի երրորդ խաղացողը դարձավ, որի տունը թալանել են վերջին կես տարում: Դեկտեմբերին հանցագործները մտել և թալանել էին Տիագո Սիլվայի տունը, իսկ հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի տունը թալանել էին երկու անգամ՝ նոյեմբերին և դեկտեմբերին: