48625 դիտում
22:02 30-04-2018
Մինչ Գեղարքունիքի մարզի մանկապարտեզներից մեկի նախկին տնօրենը հայտարարում է, որ իր տունը թալանել են, ոստիկաններն ու քննիչները նաև այլ վարկածի ուղղությամբ են աշխատում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մանկապարտեզի նախկին տնօրեն Ժենյա Գրիգորյանի հայտարարության փաստով:
Վերջինս ապրիլի 26-ին ոստիկանության Սևանի բաժին հայտնել է, որ ապրիլի 14-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք առանց արտաքին միջամտության բացել են իր տան դուռը, մտել բնակարան և այնտեղից գողացել 3 հազար ԱՄՆ դոլար, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, ոսկյա և արծաթյա զարդեր, թանկարժեք խմիչքներ, ինչպես նաև բանկերից մեկում ներդրած կես միլիոն դրամի ավանդի բանկային փաստաթղթեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Գրիգորյանը քննիչներին ու ոստիկաններին հայտնել է, որ ինքը 68 տարեկան է, սակայն կան տեղեկություններ, որ նա 80 տարեկան է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչերը նաև աշխատում են մեկ այլ վարկածի ուղղությամբ, որի մասին այս պահին չենք հայտնում՝ նախաքննության շահերին վնաս չտալու նպատակով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)