Դանի Ալվեսի մորաքույրը Բրազիլիայում խեղդվել է գետում
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը ընտանեկան ողբերգության պատճառով կարող է բաց թողնել օգոստոսի 20-ին Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում «Թուլուզայի» հետ հանդիպումը:
34-ամյա ֆուտոլիստի մորաքույրը զոհվել է Բրազիլիայում: 46-ամյա կինը խեղդվել է Բայա նահանգում գտնվող Սան-Ֆրանսիսկու գետում:
Քրոջ մահը իմանալուն պես Դանի Ալվեսի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: