211652_close_icon
views-count4194 դիտում article-date 23:43 23-02-2019

Մոլդովայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսառեգիստրատորը գրանցել է, թե ինչպես է հանդիպակած գոտիով ընթացող մեքենան բախվում պետության ղեկավարի թիկնազորի մեքենային: Իգոր Դոդոնը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անվտանգության մեջ է և արտառոց ոչինչ չի պատահել: Նա իր կողմնակիցներին և ընդդիմադիրներին կոչ է արել զերծ մնալ այս վթարի շուրջ շահարկումներից՝ փետրվարի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Նա հայտարարել է, որ տեղի ունեցածը ընդամենը «հանգամանքների անհաջող դասավորություն» էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր