Էրդողանին ուղեկցող ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 33 վիրավոր. ֆոտոշարք. տեսանյութ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեպի Գյումմյուշխան քաղաք ուղեկցող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ավտոբուսի վարորդը անձրևի և թաց ասֆալտի պատճառով կորցրել է ղեկի կառավարումը և ավտոբուսը շրջվել է:
Վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող 3 ոստիկան մահացել է, իսկ 33-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: