Վենեսուելան զորքեր մոտեցրեց Կոլումբիայի հետ սահմանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենեսուելայի զինված ուժերը զորքեր են տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին:
«Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլաս Մադուրոյի կարգադրությունների համաձայն, մեր հրամանատար Ռեմիխյո Սեբալյոսը զորքերին հրամայել է օպերատիվորեն տեղակայվել Կոլումբիայի հետ սահանին՝ այն փակելու միջոցով ժողովրդի անդորրն ու անվտանգությունը պաշտպանելու համար», նշված է երկրի ԶՈւ հրամանատարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հենց այսօր՝ փետրվարի 23-ին, Վենեսուելայի տարածք պետք է ժամաներ մարդասիրական բեռներով շարասյունը, որը համարվում է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների օգնությունը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կտրականապես դեմ է ամերիկացիների ուղարկած «նման ողորմություններին», մինչդեռ ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոն, որը ավելի վաղ իրեն հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար, ամբողջությամբ զորակցում է այդ քայլերը: