211652_close_icon
views-count3381 դիտում article-date 19:06 22-02-2019

Հայ ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Երևանում անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:Մրցագորգ ելան 95 մարզիկներ: Նրանց թվում կային աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, որոնք հիմնականում տոն տվեցին մրցումներին: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց , որ ընդհանուր լավ պատրաստականությամբ 10 քաշային կարգերից աչքի ընկան 57 կգ, 61կգ, 65 կգ, 74կգ, և որ ուրախալի է ` 125կգ քաշային կարգերի տղաները: Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Պորտուգալիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը: Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2 –ին:

Նմանատիպ նյութեր