211652_close_icon

Էկվադորի արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1578 դիտում article-date 16:30 22-02-2019
7,7 մագնիտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորի արևելքում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Ինչպես փոխանցում է Ria Novosti գործակալությունը, ցնցումները գրանցվել են փետրվարի 22-ին UTC ժամանակով 10:17-ին, Էկվադորի Պալորա քաղաքից 132 կիլոմետր հարավ-արևելք ընկած հատվածում: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 152 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա։

Նմանատիպ նյութեր