2370 դիտում
09:53 11-07-2016
Էկվադորի հյուսիսում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Էկվադորի հյուսիսային առափնյա հատվածում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02;11-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ռոսա-Սարատե քաղաքից 29 կմ դեպի հյուսիս՝ մայրաքաղաք Կիտոյից 150 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը՝ 46 կմ խորության վրա:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժից րոպեներ առաջ մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվել է Ռոսա-Սարատեից 32 կմ-ի վրա:
Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգի մասին՝ ևս:
Նմանատիպ նյութեր
4612 դիտում
21:26 10-09-2017
Ճապոնիայի հյուսիսում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1619 դիտում
13:22 10-01-2021
Արգենտինայի հյուսիսում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
463 դիտում
13:33 07-02-2025
Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի
784 դիտում
13:19 07-02-2025
ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնեն
712 դիտում
22:22 06-02-2025
Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ առաջընթաց կա