18528 դիտում
18:45 21-02-2019
Բացառիկ կարդրեր Արծվաշենի ազատագրման պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին:
Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքը՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը: Այսպիսին էր բանակը Սպարապետ Վազգեն Սարգսյանի համար:
Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝ նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը:Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ:
Սպարապետի եղբորորդին՝ Կառնլեն Սարգսյանը, [color=#EF2929]ArmDay.am[/color]-ին տրամադրել է բացառիկ մի տեսանյութ Արծվաշենի ազատագրման օրերից, որտեղ, կարելի է տեսնել, թե ինչ ոգևորությամբ են կռվում զինվորներն ու հետևում Վազգեն Սարգսյանի խորհուրդներին:
1992թվականի Արծվաշենի համար պայքարող տղաներին ոչինչ չի վախեցրել: Մահը կողքներով անցել է, բայց չեն վախեցել, չեն նահանջել:
Այդ տարիներին Սպարապետ Վազգեն Սարգսյանն անձամբ էր վերահսկում իրավիճակը, տղերքին ոգևորում ու խրատներ տալիս, սովորեցնում, թե ինչպես գրագետ օպերացիա իրականացնեն, որպեսզի զոհ չտան: Նա նաև հոգեբանորեն էր ազդում զինվորների վրա, որ իրար չմեղադրեն ինչ-որ բանում այլ համախմբվեն ու խելացի պայքար մղեն:
Ի վերջո, Արծվաշենն ու ճանապարհն ազատագրում են,իսկ հետո նաև բնակչությանը գյուղ վերադարձնում, ում մինչ այդ տարհանել էին, որ կորուստներ չլինեն: Չնայած այդ ժամանակ անհրաժեշտությունից ելնելով բնակչությանը տարհանել էին, սակայն նրանք էլ իրենց հերթին պատրաստ են եղել միանալ մարտերին, միասին լինել, թեկուզ զոհվելու վտանգով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
09:43 11-04-2019
ՏԻՄ ընտրություններ՝ օկուպացված Արծվաշենի տարածքում. ՀԿ-ն դիմել է դատարան. «Ժամանակ»
4160 դիտում
17:36 20-07-2020
ՔԻՊ-ը կոչ է անում Արծվաշենի բռնազավթման օրը ներառել Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում
Այս բաժնից
763 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
772 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1015 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին