4214 դիտում
17:36 20-07-2020
ՔԻՊ-ը կոչ է անում Արծվաշենի բռնազավթման օրը ներառել Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասված է․
««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ), առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքները պաշտպանելու նկատառումներով,
կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ խմբակցություններին Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) օրը՝ օգոստոսի 8-ը, ներառել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։
Օրենսդրական այս նախաձեռնությունը կհանդիսանա պատշաճ հարգանքի տուրք Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) ժամանակ զոհերի հիշատակին, կերևակի ժողովրդի և իշխանությունների՝ ինքնիշխանությունն և մարդու իրավունքները պաշտպանելու հաստատակամությունը, բարոյապես կզսպի ներկա և ապագա իշխանություններին հակապետական-հակաժողովրդական քայլեր կատարելուց՝ ՀՀ անբաժանելի տարածքներն օտարելուց-փոխանակելուց-հանձնելուց։
ՔԻՊ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենը 1992-ին բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է)։ Արդյունքում՝ ներկայում խախտված են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան»։
Նմանատիպ նյութեր
6981 դիտում
10:29 30-11-2020
ՔԻՊ-ը կոչ է անում վերականգնել Արծվաշենի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը
3734 դիտում
10:50 02-03-2019
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կամրագրվի նաև Մարտի 1-ը․ «Փաստ»
Այս բաժնից
1372 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1588 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1597 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ