3769 դիտում
16:57 21-02-2019
Արթուր Վանեցյանը մանրամասներ է ներկայացրել Միհրան Պողոսյանի և Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրգործերից
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը վերաբացել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վերջինիս խոսքով՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում:
«Բայց թե ինչ փուլում է գործը, խնդրում եմ դիմեք ՀՔԾ-ին»,-հավելեց Ա. Վանեցյանը:
Անդրադառնալով Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործին՝ նշեց, որ այն գտնվում է նախաքննության փուլում:
Հարցին, թե արդյո՞ք հյուրանոցը արդեն պետության վերահսկողության տակ է, ԱԱԾ տնօրենն ասաց, որ այն դեռևս պետությանը չի հանձնվել, գործընթացը վարում է Պետգույքի կառավարման կոմիտեն:
Նմանատիպ նյութեր
4165 դիտում
14:22 25-10-2018
Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցված չէ. ՀՔԾ պետ
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ