211652_close_icon
views-count2069 դիտում article-date 10:00 21-02-2019

Պատգամավորները դժգոհ են եղել Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից` ինչո՞ւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային և անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Եվ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրսուներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս և այլևս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել և հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր