Ինչո՞ւ է պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «2015թ. մարտի 5-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի և նրա հորեղբոր որդու՝ Արտակ Թորոսյանի գործով դատական վճիռը: Եվ այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն ու նրա հորեղբոր որդին` Արտակ Թորոսյանը, դատարանի վճռի պարտադրմամբ «Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պետք է վճարեն 994.51 ԱՄՆ դոլար և 15 հազար ՀՀ դրամ:
Եվ այսպես՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի անունը հայտնվել դատարանում: Դատարանում վարկային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է՝ 2012թ-ին անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանի և վարկային կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի պատասխանող ԱՁ Արտակ Թորոսյանին ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով տրվել է 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվել է մինչև 2014թ. մարման ժամկետով, տարեկան 17% դրույքաչափով:
Պատգամավոր Թորոսյանն ընդամենը եղել է գործով երաշխավոր Արմեն Խաչիկյանի հետ միասին: Ու քանի որ պատգամավորի հորեղբորորդին, ըստ վարկային կազմակերպության ներկայացուցչի, պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարել, պարբերաբար խախտել է վարկի մարման ժամանակացույցը. «Ընկերությունը պարբերաբար ծանուցել է պատասխանողներին վարկային և երաշխավորության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին, պահանջել է կատարել այն՝ միաժամանակ ներկայացնելով պարտավորության չափը: Սակայն պատասխանողները չեն կատարել իրենց պարտավորությունները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։