211652_close_icon
views-count350 դիտում article-date 12:35 20-02-2019

Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ծավալմամբ

Ապրիլի 10-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի (Михаил Мясникович) հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-բելառուսական միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված խորհրդարանական աջակցության հարցը, ինչպես նաև՝ երկու պետությունների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը թե երկկողմ ձևաչափում, թե միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։ Խորհրդարանի վերին պալատի նախագահը նշեց բելառուսական կողմի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական ոլորտում, այդ թվում՝ համատեղ ներդրումային ձեռնարկությունների հիմնման ճանապարհով, արդյունավետ փոխգորածակցության ծավալման հարցում։ Իր հերթին դեսպան Ղևոնդյանը, տեղեկացնելով զրուցակցին նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ ԱԺ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի կազմի հաստատման մասին, կարևորեց միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացման պարբերական և կանոնավոր բնույթը։ Երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համատեքստում անդրադարձ կատարվեց գիտության, նորարարության, առողջապահության, երիտասարդական կապերի ընդլայնման և այլ թեմաներին։

Նմանատիպ նյութեր