1387 դիտում
22:32 29-05-2019
Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի նախագահին. քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներ
Մայիսի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Սննդի արդյունաբերության բելառուսական պետական կոնցեռնի («Белгоспищепром») նախագահ Ալեկսանդր Զաբելլոյի (Александр Забелло) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներն ու առկա ներուժի արդյունավետ կիրառման նպատակով համատեղ ջանքերի գործադրմանն առնչվող մի շարք հարցեր։
ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում դիտարկվեցին Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության խթանման, ինչպես նաև հնարավոր համատեղ նախաձեռնություններին սատարելու հնարավոր քայլերը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ