Այս տարի գյուղացիները պարարտանյութի և դիզվառելիքի սուբսիդավորում չեն ստանա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը և պարարտանյութերը:
Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան:
Նույնը վերաբերում էր դիզվառելիքին: Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետև Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: