211652_close_icon
views-count82117 դիտում article-date 23:30 19-02-2019

Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին 34-ամյա տղամարդու կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի քաղաքացու՝ մարմնական վնասվածքներ ստանալու փաստով: Այսօր ժամը 04:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմաթորաքս» ախտորոշմամբ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Սևակ Սարգսյանն է, ով բժիշկների հայտարարության համաձայն, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում: Քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Վանիկ Սեդոյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դեպքի հանգամանքները, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ չենք հրապարակում: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունները, որ Ս. Սարգսյանը վնասվածքը ստացել է դժբախտ պատահարի արդյունքում, որ իբր նա վայր է ընկել սուր ամրանի վրա, իրականությանը չէր համապատասխանում: Օպերատիվ-քննչական հմուտ ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում էրեբունու ոստիկաններն ու քնիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով բերման է ենթարկվել ոստիկանության էրեբունու բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 21-ամյա Արշավիր Դավթյանն է, ով ձերբակալված է: Էրեբունու քննիչները պարզել են նաև, որ Սևակը միչև Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելը, շտապօգնության բրիգադի կողմից BMW մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է Մուրացանի պոլիկլինիկա: Էրեբունու քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչներին հայտնի է նաև հանցագործության կատարման վայրը, շարժառույթը, մասնակիցների շրջանակը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր