211652_close_icon
views-count14190 դիտում article-date 19:30 18-02-2019

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։ Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010 44 29 04, 1-02 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Հավելենք, որ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին,որ բժշկական կենտրոնում կալանավորի հսկողությունն իրականացրել են Քրեակատարողական ծառայության ծառայողները։

Նմանատիպ նյութեր