Դատապարտյալը «ԳԱԶել»-ի թափքի տակ թաքնված փորձել է փախուստի դիմել «Սևան» ՔԿՀ-ից
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կայքից։
Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին:
Կատարվում է հետաքննություն: