211652_close_icon
views-count134705 դիտում article-date 08:50 18-11-2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հիվանդասենյակից դիմել է փախուստի

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր: Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել [color=#EF2929]1-02, 010-44-29-04 [/color]հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր