Զինված ուժերում մեկնարկել է 2019 թ. ուսումնական տարին
ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 18-ին զինված ուժերում մեկնարկել է 2019թ. ուսումնական տարին:
Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում է կրթվում ու դաստիարակվում հայ զինվորը՝ որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը:
Մինչ ուսումնական փուլի մեկնարկը զորամիավորումներում, միավորումներում, զորամասերում անցկացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պարապմունքներին ընդգրկված ուժերի և միջոցների գործողությունները կազմակերպվում են ԶՈՒ ստորաբաժանումների մարտական պատրաստականության պլանների, օպերատիվ և մարտական կիրառման պլանների համաձայն: