211652_close_icon
views-count2523 դիտում article-date 16:00 18-02-2019

Մեծ Վաշինգտոնի համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց անող հայ երիտասարդներին

Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային: Ինչպես հայտնում է Asbarez պարբերականը, նրանք հայտարարել են ազատ և անկախ Արցախի Հանրապետությանն իրենց աջակցության մասին: «Մենք միանում ենք ողջ աշխարհում բնակվող հայկական համայնքներին` մատնանշելով Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում հայերի մասսայական սպանությունների փաստը, և սատարելով ազատ Արցախի Հանրապետության ժողովրդին ու խաղաղության հաստատմանն ուղղված նրա մղումները: Մեր ակցիան հանդիսանում է Կոնգրեսում, նահանգների մայրաքաղաքներում և տեղական համայնքներում իրականացվող քաղաքական ակցիայի շարունակությունը, որը նպատակ ունի խորացնել ԱՄՆ-ի ու Արցախի կապերը և ապահովել Հանրապետության երկարատև անվտանգությունը»,-նշել է համայնքի ներկայացուցիչ Գալին Թանաշյանը: Նշենք նաև, որ այս տարի լրանում է 2004 թվականի փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում քնած ժամանակ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի կողմից կացնով գլխատված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը:

Նմանատիպ նյութեր