211652_close_icon
views-count1117 դիտում article-date 22:12 26-04-2019

Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց անցկացրին Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև, որից հետո ՀՀ դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին ու Սբ. Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվներ Հովսեփ քահանա Կարապետյանն ու Սարգիս քահանա Աքթավուքյանը մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Միջոցառմանը ելույթ ունեցան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյքոբ Բուրնազյանը, Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Իր խոսքում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձավ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդելու ու պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությանը: Միջոցառմանը ելույթ ունեցան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Շնորհալի» ու Սբ. Խաչ եկեղեցու «Համաստեղ» դպրոցների սաները: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր