211652_close_icon
views-count3295 դիտում article-date 22:57 17-02-2019

Բունդեսլիգայի «Աուգսբուրգ»-«Բավարիա» հանդիպումը Իրանում չի հեռարձակվել մրցավարի պատճառով. ՏԵՍՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է «Բավարիային»»: Հանդիպման գլխավոր մրցավարն է եղել Բիբիանա Շտայնհաուսը, որը 2017 թվականից պարբերաբար սպասարկում է բունդեսլիգայի հանդիպումները: Իրանում պետական հեռուստատեսությամբ հանդիպման հեռարձակումը չեղարկել են հենց Շտայնհաուսի պատճառով, քանի որ վերջինս խաղը վարել է կարճ շորտով: Այս հանդիպումը նշանավորվեց ոչ միայն այդ փաստով, այլև նրանով, որ «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան խաղի արդեն 14-րդ վայրկյանին ինքնագոլի հեղինակ դարձավ: Նման արագությամբ ինքնագոլ Բունդեսլիգայում չէր գրանցվել 40 տարի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր