1389 դիտում
15:44 16-02-2019
Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:
Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆորնիա-Հայաստան առևտրային գրասենյակը:
Կալիֆորնիա նահանգի սենատի թիվ 302 բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:
Բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները:
Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:
Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
09:58 06-03-2014
Գագիկ Ծառուկյանը հրահանգել է վերաբացել ԲՀԿ–ի փակված գրասենյակները․ Ժողովուրդ
3326 դիտում
21:53 10-07-2020
Թրամփը կրկին կոչ է արել առաջիկա ուստարում վերաբացել դպրոցները՝ սպառնալով դադարեցնել դրանց ֆինանսավորումը
Այս բաժնից
775 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
826 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
904 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»