211652_close_icon
views-count14743 դիտում article-date 12:36 15-02-2019

Մարդը կյանքում իր հաշվին 5 հազար դոլար չի ունեցել ու եկել ասում է՝ 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ստանում է բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ, որոնց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում: Մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները կկենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։ «Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ», - ասաց ՀՀ վարչապետը։

Նմանատիպ նյութեր