Ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար միավորում ուղարկելու փաստը լուրջ աղմուկ բարձրացրեց մամուլում և սոցցանցերում:
Նախօրեին էլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ հայկական գումարտակը Սիրիայում գտնվում է հումանիտար առաքելությամբ, սակայն որոշակի իրավիճակում կարող է նաև ռազմական գործողության մասնակցել:
Հասարակության շրջանում հարց է առաջանում, թե ինչո՞ւ հանկարծ հայկական կողմը մտավ այդ «թեմայի» մեջ: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վարչապետ Փաշինյանն այդ կերպ փորձում է Ռուսաստանին սիրաշահել և կանխել Ադրբեջանի մուտքը ՀԱՊԿ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]