211652_close_icon
views-count58539 դիտում article-date 18:33 14-02-2019

Կրակոցներ Լոռու մարզում. «Ֆավորիտ» գիշերային ակումբում կրակել են պարուհու ուղղությամբ. ոստիկանները հայտնաբերել են կրակողին ու ատրճանակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի 12-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Արջուտ գյուղի վարչական տարածքում գործող «Ֆավորիտ» գիշերային ակումբում հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ պարզել են, որ այդ օրը Վանաձորի բնակիչ, 21-ամյա Կ. Վ.-ն գիշերային ակումբում է եղել, երբ որպես հաճախորդ, նրա ծանոթ Ջոնը «ՎԻՊ» առանձնասենյակում ժետոններ է նետել նրա ուղղությամբ ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել իրեն և այնտեղ գտնվող մարդկանց հասցեին: Կ. Վ.-ն փորձել է սենյակից դուրս գալ, սակայն Ջոնը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել և գարեջրի շիշ նետել աղջկա ուղղությամբ: Ոստիկանները պարզել են նաև, որ երբ աղջիկը դիմել է փախուստի Ջոնը 20 րոպե փնտրել է նրան, մինչև այն պահը, երբ ակումբի ադմինիստրատոր, 50-ամյա Արթուր Հովսեփյանը նրան դուրս է հանել շենքից: Լոռու մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջոնը հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Ջանիբեկ Մելիքյանը, ով ոստիկանների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է Գուգարքի ոստիկաններին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ատրճանակը: Փաստի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Վ.-ն նշված գիշերային ակումբում պարուհի է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր