211652_close_icon
views-count45105 դիտում article-date 23:26 06-05-2019

Կրակոցներ Երևանում. Էրեբունու ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են կրակողին, նրա հետ գտնվող աղջկան, ավտոմեքենան և ատրճանակը

Երեկ՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Խորենացի փողոցի վրա գործող «Վոյս» կարաոկե ակումբի մոտից ВАЗ 21014 մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում կրակոցի ձայներ են լսել: Ոստիկանները օպերատիվորեն շրջափակել են նշված ավտոմեքենան և Արգիշտի փողոցից կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Համլետ Խաչատրյանին և 36-ամյա Գյուլնարա Աղեկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Գ. Աղեկյանը ոստիկաններին է ներկայացրել է «Բրաունինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ իր փամփուշտատուփով, որի մեջ եղել են 4 հատ 9 մմ տրամափաչի փամփուշտներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը պատկանում է Հ. Խաչատրյանին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը հետաքննիչը առգրավել է և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նմանատիպ նյութեր