1544 դիտում
15:49 14-02-2019
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացրած դիմումը
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:
Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:
Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:
Նմանատիպ նյութեր
3401 դիտում
12:21 09-01-2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
22304 դիտում
18:40 04-10-2018
Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի
2585 դիտում
14:42 15-03-2019
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք