Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել
                        Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի:
Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝  զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցադիմումը ներկայացվել է  մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

