211652_close_icon
views-count53959 դիտում article-date 12:35 13-02-2019

Երևանում Toyota Land Cruiser-ի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները․ «գնդակը Ճանապարհային ոստիկանության դաշտում է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը վերջին ամիսներին բազմաթիվ ավտոմեքենաների վարորդների է վարչական պատասխանատվության ենթարկել, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում էլ ավտեմքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Փետրվարի 11-ին Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համրանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Ադոնց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ սռեղծել մյուս վարորդների համար ու անցել կարմիր լույսի տակով։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ կարձագանքի հարպարակմանը ու նշված ավտոմեքենայի վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի և հետևություններ կանի, որ նման լկտի ձևի ավտոմեքենա չեն վարում, ինչը դաս կլինի նրա նման որոշ վայ վարորդների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր