211652_close_icon
views-count1067 դիտում article-date 23:28 12-02-2019

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Փետրվարի 12-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից նախկին դպրոցի կաթսայատան ծխնելույզն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է ապամոնտաժել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են մոտ 35 մ երկարությամբ և 50 սմ տրամագծով խողովակը։

Նմանատիպ նյութեր