211652_close_icon
views-count2230 դիտում article-date 16:28 12-02-2019

Աարոն Ռեմզի. Ծանր սրտով հեռանում եմ «Արսենալից»

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզի դիմել է լոնդոնյան ակումբի երկրպագուներին: Մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին անվճար կտեղափոխվի «Յուվենտուս»: «Ինչպես արդեն գիտեք, ես «Յուվենտուսի» հետ պայմանագիր եմ համաձայնեցրել: Կցանկանայի «Արսենալի» բոլոր երկրպագուների համար հայտարարություն անել, որոնք միշտ հավատարիմ են եղել և հրաշալի կերպով աջակցել ինձ: Դուք ինձ ընդունել եք պատանի հասակում, ինձ հետ վերապրել բոլոր վերելքներն ու նահանջները՝ ակումբում իմ կարիերայի ընթացքում: 11 անհավանական տարիներից հետո ես Լոնդոնը լքում եմ ծանր սրտով: Ես մինչև Թուրին տեղափոխվելը կշարունակեմ ամբողջ հոգով տրվել թիմին: Լավագույն մաղթանքներով՝ Աարոն», գրել է Ռեմզին:

Նմանատիպ նյութեր