Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել Է Աֆղանստան
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախապես չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում ԱՄն բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսթին Սքոթ Միլլերի հետ, որի ժամանակ քննարկելու են «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ հաշտության պայմանագրի կնքման հեռանկարները:
Օսթին Սքոթ Միլլերը նոր պաշտոնում պարտականությունները ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 2-ից: