2587 դիտում
11:07 12-02-2019
Երևանում բնակարանները թանկանում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվացումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն գերազանցել է 1100 դոլարը, եթե դեկտեմբերին բնակարանի մեկ քմ վաճառվել է 563 հազար 800 դրամով, ապա նոյեմբերին այն կազմել է 569 հազար դրամ:
Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ-ն շուրջ 2000 դոլար է կազմում: Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, թանկացել են 2300 դրամով:
Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2800 դրամով՝ 385 հազար 200 դրամից դառնալով 388 հազար դրամ:
Բնակարանները 1400 դրամով թանկացել են նաև Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 250 հազար դրամով, բայց Քանաքեռ-Զեյթունում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բնակարանների գները բարձրացել են 600 դրամով՝ 285 հազար 600 դրամից դառնալով 286 հազար 200 դրամ:
Մյուս վարչական շրջաններում՝ Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5389 դիտում
10:01 12-06-2020
Անշարժ գույքի շուկայում շարժ չկա. ինչ արժեն բնակարանները Երևանում. «Ժողովուրդ»
2256 դիտում
10:19 12-10-2021
Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. «Ժողովուրդ»
7399 դիտում
20:07 11-03-2024
Հանցավոր խումբ՝ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»