7345 դիտում
20:07 11-03-2024
Հանցավոր խումբ՝ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Փաստաբան Արթուր Գոյունյանը ArmLur.am-ի հետ զրույցում զգոնության հորդորով է դիմել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին․
«2023թ. Հանրապետությունում արձանագրվել են կեղծ լիազորագրերով թանկարժեք բնակարանների իրացման շուրջ երկու տասնյակ դեպքեր, որի արդյունքում Հայաստանից տևական ժամանակով բացակայած անձանց բնակարանները հայտնվել են անդրազգային հանցավոր խմբավորման թիրախում՝ խարդախ հնարքների կիրառմամբ օտարվել և դարձել են հափշտակության օբյեկտներ։ Հիշյալ հանցավոր խմբավորման զոհերից է հանդիսանում նաև փաստաբան Արթուր Գոյունյանին իրավաբանական օգնության դիմած, ՈՒկրաինայում բնակվող մեր հայրենակիցը, ում սեփականության իրավունքով պատկանող՝ շուրջ 200.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 106 մ2 մակերեսով բնակարանը նույնպես դարձել է հափշտակության առարկա։ Վերջինիս ընտանիքն անշարժ գույքի նկատմամբ ոտնձգության մասին տեղեկացել է միայն 2024թ. մարտի սկզբներին, երբ նրանք պատահաբար պարզել են, որ իրենց բնակարանը բաժանվել է երկու մասի, այն նախկին մեկի փոխարեն ունի երկու մուտք, և դրանցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Փաստաբանական հարցումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ բնակարանը՝ Դաղստանի բնակիչուհի հանդիսացող ՌԴ քաղաքացու անվամբ ձևակերպված կեղծ լիազորագրով օտարվել է դեռևս 2023թ. ապրիլին նոտարական կարգով վավերացված առուծախի պայմանագրով՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով՝ 58.200.000 ՀՀ դրամով։ Միաժամանակ պարզվել է նաև, որ բնակարանի այսպես կոչված գնորդը, գործարքի ձևակերպումից հետո, բնակարանը բաժանել է երկու միավորի, որոնց նկատմամբ գրանցելով իր սեփականաության իրավունքը, հետագայում ցանկացել է այն օտարել՝ հավանաբար իրական բարձր գնով, սակայն դա նրան չի հաջողվել։
Վերոհիշյալ հարցումների արդյունքներով ստացված տեղեկատվության ամփոփմամբ է միայն պարզ դարձել, որ ՈՒկրաինայում բնակվող մեր հայրենակիցը միակ զոհը չէ, որ ՌԴ նույն քաղաքացու անվամբ ձևակերպված կեղծ լիազորագրերով նմանատիպ եղանակով հանցավոր խմբավորման անդամների կողմից օտարվել է ևս 4 բնակարան։
Ինչպես նշված 5, այնպես էլ մեկ տասնյակից ավել դեպքերով բնակարանների օտարման փաստերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական վարչությունում 2023թ. սեպտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայաստանից դուրս բնակվող և տևական ժամանակ երկրից բացակայող մեր հայրենակիցներին փաստաբանը հորդորում է միջոցներ ձեռնարկել սեփականության իրավունքով իրենց պատկանող, հատկապես Երևանի փոքր կենտրոնում գտնվող գույքի անձեռնմխելիությունը պարզելու համար՝ հաշվի առնելով արձանագրված նմանօրինակ բազմաթիվ դեպքերը, ինչպես նաև՝ այդպիսիք հետագայում ի հայտ բերելու հավանականությունը։
Առաջնահերթության կարգով անհրաժեշտ է այցելել բնակարաններ և ցանկացած կասկածելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում հարցումներ կատարել ՀՀ կադաստրի կոմիտե և սեփականության փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ստանալիս՝ իրավաբանական մասնագիտական օգնության համար անմիջապես դիմել փաստաբանի՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, մեղավոր անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու և անշարժ գույքի նկատմամբ կորսված իրավունքները վերականգնելու նպատակով։
Հատկանշական է, որ արձանագրված դեպքերի վերաբերյալ հասանելի տեղակատվության համաձայն, այսպես կոչված գնորդները կասկածելիորեն ջանքեր չեն գործադրել գույքի սեփականատերերի հետ անձամբ գործարքը քննարկելու համար, վստահել են նրանց անունից հանդես եկած այլազգիներին, առուծախը ձևակերպել են ակնհայտ էժան գնով, իսկ գործարքների բարեհաջող ավարտից հետո՝ կարճ ժամանակահատվածում այն բարձր գնով իրացրել այլ անձանց։ Ակնհայտ կասկածելի գործարքները ենթարկվել են նոտարական վավերացման, ապա ՀՀ կադաստրի կոմիտեում ստացել պետական գրանցում։
Նկատի ունենալով, որ կեղծ լիազորագրերով անշարժ գույքի առուծախի վերաբերյալ նմանատիպ եղանակով գործարքների ձևակերպմամբ բնակարանների օտարման հարցում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցների, նոտարների, ինչպես նաև այսպես կոչված գնորդների արարքներին դեռևս վերջնական իրավաբանական գնահատական չի տրվել և վերջիններիս հավանական առնչակցության հարցը պարզաբանման ենթակա է վարույթ իրականացնող մարմնի կողմից, սակայն ամեն դեպքում՝ հետագայում նման դեպքերը բացառելու նկատառումներով պայմանավորված՝ ավելորդ չէր լինի, որպեսզի հիշյալ մարմիններում այսուհետ կիրառվեին հատկապես օտարազգի անձանց անվամբ ներկայացվող լիազորագրերի հավաստիության ստուգման երաշխավորված գործիքակազմեր։
Ինչ վերաբերում է հիշատակված դեպքով գնորդի բարեխղճության հարցին, ապա չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ հարկ է արձանագրել, որ բարեբախտաբար վերջինիս չի հաջողվել բնակարանը վերավաճառել, նրա կողմից ակնհայտ էժան գնով հայազգի անձնավորության սեփականությունը հանդիսացող գույքի ձեռքբերումն իբր դրա համար լիազորված դաղստանցի կնոջից, ապա հաջորդող կարճ ժամանակահատվածում բնակարանը երկու միավորի հապշտապ բաժանելը, ինչպես նաև գերշահույթ ստանալու ակնկալիքով դրանց օտարման խափանումը կարող է վկայել առնվազն նրա ոչ բարեխիղճ գնորդ հանդիսանալու փաստի մասին, ինչին, հուսով ենք, նույնպես կտրվի համարժեք իրավական գնահատական»։

Նմանատիպ նյութեր
1678 դիտում
08:10 20-12-2023
Նոր հանցավոր խումբ Կենտրոնում. կեղծ լիազորագրերով կազմակերպվում են բնակարանների առուվաճառք. Ժողովուրդ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»