1511 դիտում
23:36 11-02-2019
ԵԿՄ-ն պատրաստվում է արտահերթ համագումարի
Այսօր՝ փետրվարի 11-ին, ԵԿՄ վարչությունում տեղի ունեցավ հավաք՝ մասնակցությամբ ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաև Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարների, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով:
ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարված, ասաց, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառեց ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:
Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշեցին պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Սասուն Միքայելյանը ևս ներկաներին կոչ արեց համախմբվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցի շուրջ՝ մի կողմ թողնելով երբեմնի տարաձայնությունները: Ս. Միքայելյանը շնորհակալություն հայտնեց նման վստահության իրեն արժանացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
17:15 15-02-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը՝ ԵԿՄ 10-րդ համագումարի մասնակիցներին
1860 դիտում
22:45 16-02-2014
ԵԿՄ առաջին համագումարի բացումը. տեսանյութ
Այս բաժնից
547 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
418 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից