1396 դիտում
17:15 15-02-2014
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը՝ ԵԿՄ 10-րդ համագումարի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ,
Համագումարի հարգարժան մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ: Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին եւ առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ:
Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման եւ հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:
Թանկագին բարեկամներ,
Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին` հաջող ու արդյունավետ աշխատանք>>:
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
13:21 11-04-2015
Բակո Սահակյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին
1342 դիտում
16:50 24-04-2015
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
895 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
811 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
820 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ