211652_close_icon

ԵԿՄ առաջին համագումարի բացումը. տեսանյութ

views-count2325 դիտում article-date 22:45 16-02-2014
«Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993թ. հուլիս ամսին: Կազմակերպությունն ունի զինանշան (թեւերը բացած արծիվ, ներքեւում սուր եւ վահան` հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են` աջակցել հայրենիքի բարգավաճման եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը եւ այլն: Երկրապահ կամավորականների միությանը կարող է անդամակցել յուրաքանչյուր քաղաքացի, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, աջակցում է այդ գործընթացին և ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: ԵԿՄ հիմնադիր համագումարի կողմից միության նախագահ է ընտրվել եւ մինչեւ իր ողբերգական մահը` 1999 թվականը միությունը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը: Ներկայացնում ենք ԵԿՄ 1-ին համագումարի բացման մասին պատմող տեսանյութ (1993)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր