211652_close_icon
views-count44401 դիտում article-date 12:10 10-02-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 32-ամյա տղամարդը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը դպրոցի 40-ամյա զինղեկն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի բժշկակական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում իր տանը՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 40-ամյա Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպնելու և կրակելու հետևանքով: Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են Ա. Խաչատրյանին և բերման ենթարկել ոստիկանություն: Արդեն տեղում Կումայրիի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Արագածի բաժնի իրենց գործընկերների հետ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, պարզել են, որ հրացանը գտնվում է Ա. Խաչատրյանի մորեղբոր՝ Նորաշեն գյուղում գտնվող տանը: Արդեն այնտեղ զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՈԶ 63» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արագածի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր