211652_close_icon
views-count53660 դիտում article-date 10:25 10-02-2019

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում գործող Mercedes S դասի ավտոմեքենաներ թալանողներին. նրանք են՝ «Տոռմուզը», «Հալոգենն» ու «Ժիդկոստը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արաբկիրի ոստիկանները մի քանի դարանակալումներ կատարելու արդյունքում Կոմիտաս պողոտաից քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների հետ, իրացնելով համատեղ գործողություններ, գողություն կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս եղել են ВАЗ 2121 մակնիշի 35 XN 114 համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Տոնոյանը, ով վարելիս է եղել Niva-ն, նրա ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Ավետիսյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 327 հոդվածի 1-ին մասի հատկանիշով 2018 թ.-ի հոկտեմբերից գտնվում էր հետախուզման մեջ և դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը, Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Սահակյանը: Պարզվել է, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել ու այս տարվա փետրվարի 9-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Է. Տոնոյանը, Վ. Ավետիսյանը գողացել են Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան 71 շենքի բակում կայանված, 64-ամյա Զավեն Մալյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և գողացված համարանիշները ամրացրել են Է. Տոնոյանի վարած Niva-ի վրա, որպեսզի գողություն կատարելու նպատակով ինչպես փչել է «ծակ պրոֆեսորների» ուղեղում, չբռնվեն: Է. Տոնոյանի ավտոմեքենայի իրական համարանիշները եղել են 04 GG 404: Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ փետրվարի 8-ին դարձյալ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում եռյակը Արաբկիրի վարչական շրջանի Կոմիտաս 49 շենքի բակում թալանել են Լիլիթ Ոսկանյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Ոստիկանները պարզել են նաև, որ եռյակը միայն Արաբկիր վարչական շրջանում կատարել է Mercedes մակնիշի շուրջ 10 ավտոմեքենաներից գողություններ, հիմնականում տանելով կողային հայելիներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը ունեցել է նաև մականուններ: Է. Տոնոյանին ընկերական շրջապատում ասում են «Տոռմուզ», Վ Ավետիսյանին «Հալոգեն», իսկ Հ. Սահակյանին՝ «Ժիդկոստ». [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր