1896 դիտում
18:15 08-02-2019
«Լիվերպուլը» 2017-18-ին ռեկորդային շահույթ է գրանցել
«Լիվերպուլը» հրապարակել է ֆինանսական հաշվետվությունը՝ 2017թ. հունիսի 1-ից մինչև 2018թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ակումբի եկամուտները նախորդ ֆինանսական նախորդ տարվա համեմատ 90 մլն ֆունտից աճել է մինչև 455 միլիոն, իսկ շահույթը՝ մինչև հարկերի վճարումը, ակումբի պատմության մեջ ռեկորդային է՝ 125 մլն ֆունտ, և հարկերը վճարելուց հետո՝ 105 մլն ֆունտ:
Նախորդ ֆինանսական տարում «Լիվերպուլը» հարկերը վճարելուց հետո վաստակել էր ընդամենը 39 մլն ֆունտ: Այդպիսով, աճը կազմել է մոտ 270%:
Դա նաև տեղի է ունեցել Ֆիլիպե Կոուտինյոյի ռեկորդային տրանսֆերի շնորհիվ՝ «Բարսելոնային» և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու արդյունքում: Ակումբը տրանսֆերների վրա ծախսել է 190 մլն ֆունտ և վաստակել 137 մլն ֆունտ:
Եկամուտների հիմնական աղբյուրներ են հանդիսացել. հեռարձակման իրավունքները (66 մլն ֆունտից մինչև 220 մլն), կոմերցիան (17-ից մինչև 154 մլն ֆունտ), խաղային օրվա եկամուտները (7-ից մինչև 81 մլն ֆունտ):
Նմանատիպ նյութեր
5599 դիտում
16:16 26-05-2017
«Լիվերպուլը» ռեկորդային գումարով կարող է ձեռք բերել Նաբի Կեյտային
1177 դիտում
17:03 05-04-2015
ԱՄՆ-ում վերջին 6 տարիներին նավթի արդյունահանման ծավալները ռեկորդային ցուցանիշ են գրանցել
7690 դիտում
17:05 15-08-2017
ՊՍԺ-ն Նեյմարի մարզաշապիկների ռեկորդային վաճառք է գրանցել
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում