3307 դիտում
10:36 08-02-2019
Կարեն Կարապետյանը խաղում է միջնորդավորված. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է, բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:
Ավելին, պնդում կա, որ մայիսին սպասվող տարբեր ճակատների` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա» բուռն մուտքը քաղաքական դաշտ, քոչարյանական թևից ստվերային ձևով առաջնորդելու է հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. «Նրա ռեյտինգը հենց այս պահին չափազանց բարձր է, և իշխանությունների անընդմեջ վրիպումների, կառավարության բաժակաճառային ծրագրի, տնտեսական քաղաքականության տապալման ֆոնին նրա մուտքը «խաղադաշտ» բավականին տպավորիչ արդյունքներ կգրանցի»,- ասաց «կոնկուրենտ ֆիրմայի» մեր զրուցակիցը:
Ի դեպ, Կարեն Կարապետյանը, որն այս պահին «կտրուկ» մերժում է քաղաքականություն մտնելու հայտը, խաղում է միջնորդավորված` էներգետիկայի նախկին նախարար Հայկ Հարությունյանի և փոխկապակցված` սանիկների, տնտեսական լուրջ մասնագետների բլոկով:
Հիշենք. «փեսան»` Հայկ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանի զարմիկն է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1280 դիտում
09:55 28-05-2014
Միջնորդավորված գնումներ՝ ՎՊ–ի բացահայտմամբ․ Ժողովուրդ
Այս բաժնից
601 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
535 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»